Բոլոր ժամանակներում նորաձևությունը մեծ ազդեցություն է ունեցել մարդկանց կյանքում։ Անտիկ ժամանակներից սկսած մարդիկ ընդգծում էին իրենց հասարակական դիրքը հագուստի միջոցով։ Հենց նորաձևությունն է թելադրում որտեղ ինչ հագնել, ինչպես շարժվել այս կամ այն հագուստը կրելիս։ Ամեն ինչ ենթարկվում է փոփոխությունների, հագուստը նույնպես։ Բայց կան հագուստի պարագաններ, որոնք անփոփոխ են մնացել դարեր ի վեր։ Խոսքը գնում է առանց կարի հագուստի մասին։

 
10 մետրանոց կտորից կարելի է ստանալ հնդիկ կանանց ավանդական զգեստ` սարի։ Նրանում չկա նույնիսկ մեկ կար։
 
 
 
 
 
Ամերիկյան մայրցամաքում մարդկային միտքը ստեղծել է ավելի քան 500 տարվա պատմություն ունեցող առանց կարերի հագուստ` պոնչո, որը կրում են մինչ օրս։
 
 
 
 
Արևից պաշտպանվելու համար բավական է գլուխը ծածկել 6 մետրանոց տյուրբանով։ Բայց հատուկ ռազմական գործողությունների համար անհրաժեշտ կլինի  20 մետրանոց կտոր, որը հակառակորդը կդժվարանա  կտրել, սակայն այն կրողը պետք է ունենա ամուր վիզ։
 
 
 
 
Այսպիսի հագուստ ինչպիսին «տոգոն‰ է, մեզ ավելի հայտնի է պատմական ֆիլմերից։ Բայց հին հռոմեացիները իրենց հենց այդպես էլ անվանում էին «հոմո–տագո‰, ինչը նշանակում էր «ժողովուրդ` փաթաթված տոգոի մեջ‰։ Սա բացառապես տղամարդկանց հագուստն էր։
 
 

Աղբյուրը՝ el.am: