«Բոյկոտի պատճառը հայ ժողովրդի կամարտահայտության ամոթալի ոտնահարումն է, որը տեղի ունեցավ երեկ: Ընտրակեղծարարության և օրինախախտումների ամբողջ զինանոցի կիրառմամբ կեղծվեց սահմանադրական հանրաքվեն: Տեղի են ունեցել զանգվածային լցոնումներ, բռնություններ, ահաբեկումներ, ընտրակաշառքի բաժանում»,- ասաց Լևոն Զուրաբյանը՝ նախքան նրա խոսափողը անջատելը:
Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի առաջին արդյունքները: Հանձնաժողովը առավոտյան ժամը 6։00-ին ավարտել է սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքների էլեկտրոնային հաշվարկը:
Այսպեսիսով, ժամը 5.55-ի դրությամբ մշակվել են բոլոր 1997 ընտրատեղամասի քվեաթերթիկները։ Ըստ այդմ՝ սահմանադրական փոփոխություններին «այո» է քվեարկել 825 622 (կամ 63.35%-ը) մարդ, իսկ «ոչ»՝ 421 593 -ը (32.35%)։