Իտալական «Ռոմայի» հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին համաձայնության է եկել ակումբի նախագահ Ջեյմս Պալլոտտայի հետ՝ նոր պայմանագրի շուրջ, բայց այդ մասին պաշտոնապես կհայտարարվի, երբ ֆուտբոլիստը լիովին կապաքինվի ազդրի վնասվածքից, այդ մասին հայտնում է Corriere dello Sport-ը:
Համաձայնագրի մանրամասները չեն հաղորդվում:
Ընթացիկ մրցաշրջանում Տոտտին «Ռոմայի» կազմում անցկացրել է 3 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Հավելենք, որ հարձակվողը «գայլերի» կազմում հանդես է գալիս 1992 թվականից: Նա թիմի կազմում անցկացրել է 746 պաշտոնական հանդիպում և դարձել 300 գոլի հեղինակ: