Մեծ Բրիտանիայում ընթացող London Chess Classic շախմատային սուպերմրցաշարում երեկ կայացան չորրորդ տուրի պարտիաները:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մրցեց հոլանդացի Անիշ Գիրիի հետ, և 33-րդ քայլում պարտիան ավարտեց ոչ ոքի։
Այսօր կայանալիք 5-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը: