Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սամարայում կհանդիպի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման հարցերով նախարարին։
Նախագահի այցի ընթացքում նրան կներկայացնեն ԱԱ-2018-ի համար նախատեսված ստադիոնների և այլ օբյեկտների շինարարության աշխատանքների հաշվետվությունը։
«Օրակարգում են նաև երկրպագուների՝ երկրի ազգային առաջնության հանդեպ հետաքրքրության նվազման, ռուսական ակումբների՝ միջազգային ասպարեզում ոչ այնքան բարձր մակարդակի ելույթների, ազգային հավաքականի վերապատրաստման, ֆուտբոլային հանդիպումների ժամանակ անվտանգության ապահովման հարցերը», — տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։