YerevanNews.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր միջադեպ էր տեղի ունեցել Ծիծեռնակաբերդում, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս էր եկել հուշահամալիրից  և ցանկացել էր շրջանցիկ ճանապարհով գնալ դեպի ավտոկայանատեղի, ոստիկանները նրան թուլ չեն տվել:

Գագիկ Ծառուկյանը դիմելով ոստիկաններից մեկին ասել է.«Այ ախպեր ջան մեքենան էնտեղ ա», սակայն ի պատասխան նրան ոստիկաններն ասացին. «Կապ չունի ընկեր»:

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը YerevanNews.am-ի հետ զրույցում ասել էր, որ ոստիկանությունից պարզաբանում են պահանջում միջադեպի առնչությամբ, իսկ ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ ասել էին, որ ծանթ չեն միջադեպին և ուսումնասիրելուց հետո հայտարարությամբ հանդես կգանք:

Ձեզ ենք ներկայացնում YerevanNews.am-ի տեսանյութը: