Մոտ երեք ժամ առաջ զինված հարձակում է տեղի ունեցել Երևանում գտնվող բանկերից մեկի վրա: ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնից YN.am-ին (Yerevan News-Երևան Նյուզ) հայտնեցին, որ ահազանգը ստացվել է 15:16:

Ըստ նախնական տեղեկությունների զինված հարձակում է տեղի ունեցել «Պրոկրեդիտ» բանկի Կոմիտասի մասնաճյուղի վրա: Անհայտ անձը ատրճանակով մուտք է գործել բանկ ու սպառնալիքների ներքո աշխատակցուհուց գումար պահանջել։