Թուրքիայի Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությունը հարգանքի տուրք է մատուցել 1915 թվականին հայերի ցեղասպանության 98-րդ տարելիցը այն անվանելով «Մեծ Եղեռն» և Ցեղասպանություն: Կուսակցությունը նաև առաջարկել է պաշտոնական ներողություն խնդրել դեպքերի համար և ներկայացրել է խորհրդարանական հետաքննություն Անատոլիայից հայերի արտաքսելու հարցի կապակցությամբ:Այս մասին գրում է թուրքկան Hurrietdialynews-ը:
«Ցեղասպանության վերքերը և ցավը դեռևս թարմ են հասրարակական հիշողության մեջ, քանի որ Թուրքիան չի ճանաչել 20-րդ դարի ամենամեծ Ցեղասպանությունը: Նա չի ճանաչել իր սեփական պատմությունը և ներողություն չի խնդրել հայ ժողովրդից` չընդունելով Ցեղասպանության իրականությունը»,- նշված է կուսակցության ապրիլ 24յան հայտարարության մեջ:
Այս կուսակցությունը միակն է Թուրքիայի խորհրդարանում, որը 1915 թվականի զանգավածային սպանությունները որակել է որպես ցեղասպանություն: