«Հրապարակ» թերթը գրում է.
«Հանրային ռադիոն մոտ 19 տարի ղեկավարած Արմեն Ամիրյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, նա մասնակցելու է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին։ Ռադիոյից հեռանալու պատճառն էլ, ըստ լուրերի, Խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հետ լարված հարաբերություններն են։
«Պարզապես Ամիրյանը չցանկացավ այդպես շարունակել, քանի դեռ ամեն ինչ ավելի չի սրվել, հեռացավ», -ասաց մեր աղբյուրը։ Լուրն անակնկալ էր ոչ միայն մեզ համար, այլև Ամիրյանի աշխատակիցների, որոնք դեռ երկար ժամանակ շոկի մեջ կլինեն սիրելի ղեկավարի հեռանալու պատճառով։ Ինչևէ, Ամիրյանը հեռանում է, և արդեն նրան փոխարինողի անունն է շրջանառվում ՀՀ նախագահի նախկին խոսնակ Արման Սաղաթելյան։ Վերջինս «այո-ոչ»-ի ռեալիթի շոուի ամենաակտիվ մասնակիցն էր և լավագույնս ներկայացավ այդ օրերին»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: