«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես արդեն գրել էինք՝ գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատող Ռուզան Մարգունու բնակարանից 3850 դոլար գողանալու մեջ մեղադրվողը Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանն է: Նկատենք, որ տուժող կինը ի սկզբանե իրավապահներից պահանջել էր Վահան Մարիտրոսյանին կալանավորել, սակայն նրա հայտարարություններին լուրջ չէին վերաբերել այնքան ժամանակ, մինչեւ որ երիտասարդն իր կնոջ եւ մանկահասակ երեխայի հետ փախավ Ադրբեջան:

Եվ, ահա, Վահան Մարտիրոսյանի փախուստից երկու ամիս անց ՀՀ քննչական կոմիտեի քննիչները չնայած որոշել են մեղադրանք առաջադրել նրա նկատմամբ, այսինքն՝ հաստատված են համարում այն հանգամանքը, որ Ռուզան Մարգունու բնակարանից նա է գումար գողացել, սակայն միեւնույն ժամանակ քրեական գործի քննությունը կասեցվել է, քանի որ մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: