«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) իր ընտրատարածքում որոշ օբյեկտներում շինարարական աշխատանքներ կատարելու համար առաջարկներ է արել լրացուցիչ գումարներ հատկացնել ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծով։

Տարօրինակն այն է, որ նրա բոլոր առաջարկություններն կլոր թվերով են. օրինակ, առաջարկում է ուղիղ 50 մլն դրամ հատկացնել Բաղրամյան գյուղի մանկապարտեզի վերանորոգման համար, 40 մլն՝ Թաիրով գյուղի կոյուղու համար…։ Որևէ շինաշխատանքի նախահաշիվ չի կարող այսքան կլոր թիվ կազմել։ Այլ կերպ ասած, Շմայսն առաջնորդվում է աչքաչափով, ոչ թե նախահաշվով։ Բայց ամենատարօրինակն այն է, որ նրա 4 առաջարկներից երկուսը կառավարությունն ընդունել է, մեկը ամբողջությամբ, մեկը մասնակի։

Ընդ որում կառավարությունը նույնպես առաջնորդվել է աչքաչափով՝ Շմայսի առաջարկած օբյեկտներից մեկի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով նախատեսվել է էլի կլոր 5.0 մլն դրամ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: