«Շիրակի մարզի Ազատան գյուղի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի օրը փորձել է ամեն գնով գյուղացիներին տանել ընտրատեղամաս՝ ստիպելով նրանց «այո» քվեարկել։

«ՉԻ» աղբյուրների պնդմամբ, այդ օրը Ազատանում հարսանիք է եղել, և Իկիլիկյանը, տեսնելով, որ հարսանքավորները քվեարկության չեն գնացել, անձամբ մտել է հարսանիքի դահլիճ խնդրել-աղաչել է մի քանի հոգու՝ գնալ տեղամաս, «այո» քվեարկել ու վերադառնալ իրենց միջոցառմանը։ Չնայած Իկիլիկյանի բոլոր ջանքերին, Ազատան գյուղում «այո»-ն երկու-երեք քվեով է առաջ անցել»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: