Հայտնի կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն այսօր կրկին փայլատակեց իր սիրելի ազերիական haqqin.az կայքում: Այս անգամ մեր ազատասեր և ընդդիմադիր ռեժիսորը վերլուծել է դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում անցակցված Սահմանադրության «բարեփոխման» հանրաքվեն: Նախ նշեմ, որ Տ.Խզմալյանից հարցազրույց է վերցրել կենդանական ատելությամբ հայերի նկատմամբ լցված լրագրող Բահրամ Բաթիևը, ով հայերին «նվիրված» հոդվածներում Տ.Խզմալյանի ազգակիցներին անվանում է ստոր, տականք, օկուպանտ, դավաճան, վախկոտ, շինծու, գող, ավազակ, անբարոյական, լացկան, խոզ ազգի ներկայացուցիչ: Այս ստահակը մեր դրոշն անվանում է լաթ: Ու այս արարածին հարցազրույց է տալիս մեր հայրենակիցը՝ անտեսելով, թե ինչեր է իր ազգակիցների մասին մտածում Ի.Ալիևին ենթակա այս կայքի ներկայացուցիչը:

Ես մտադրություն չունեմ անդրադառնալ ճանաչված հայրենակցիս հարցազրույցին: Սակայն երկու բան կառանձնացնեմ: Նախ զարմանալի է, որ Տ.Խզմալյանը մինչ հարցազրույց սկսելը ցավակցում է ազերիներին, «Գյունեշլիի» նավթահորերից մեկում 30-ից ավել նավթագործների մահվան կապակցությամբ, հիշելով որ հայ ժողովուրդը այս օրերին նշելու է 1988 թ-ի երկրաշարժի զոհերի հիշատակը:

Վատ չէր լինի Տ.Խզմալյանին հիշեցնել, որ այդ երկրաշարժի օրերին Ադրբեջանը շրջափակել էր դեպի Հայաստան մտնող երկաթուղին, իսկ երբ այն ապաշրջափակվեց, ապա Գյումրին և աղետի գոտու մյուս քաղաքների բնակիչները սարսափեցին Ադրբեջանից ժամանած գնացքների վրա գրված մեկնաբանություններից և ուղերձներից: Ազերիները մեզ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ էին երկրաշարժի կապակցությամբ և ցանկանում էին նորանոր զոհեր: Ես չեմ ասում, որ Խզմալյանը պետք է ուրախանար և այն արտահայտեր, բայց ցավակցել մի ազգի, որտեղ հայերին համարում են ԹՇՆԱՄԻՆԵՐ և հերոսացվում են նույնիսկ քնած հային կացնահարածները՝ մի փոքր ճոխություն է:

Եվ երկրորդ: Խզմալյանը ազատությունից, ժողովրդավարությունից և իշխանափոխությունից խոսում է մի պետության ներկայացուցչի հետ, որի «հայրենիքը» համարվում է ամբողջատիրական դիկտատորական երկիր, որտեղ իշխանափոխությունն արդեն 20 տարուց ավել է գտնվում է մի ընտանիքի ձեռքում, որտեղ Սահմանադրությունում հատուկ փոփոխություն արվեց, որ գործող նախագահը իր հոր նման մինչև մահանալը մնա երկրի նախագահ, որտեղ բոլոր տեսակի ընդդիմադիրները՝ լինի դա քաղաքական գործիչ, լրագրող, ՀԿ-ի ներկայացուցիչ և այլն, եթե շատ ակտիվանա, ապա կբանտարկվի, որտեղ անձի պաշտամունքը սարսափելի չափերի է հասել, որտեղ կա գրաքննություն, որտեղ իշխանությունը փոխանցվում է որդուն, որտեղ ֆաշիզմն ու ազգայնամոլությունը պետական մակարդակով են հովանավորվում և այլն:

Պատկերացնում են, թե haqqin.az-ցիները որքան են ծիծաղել այս հարցազրույցի «հերոսի» վրա: Տ.Խզմալյանը մոռանում է, որ ազերին հայերի հետ կարող է խոսել միայն պաշտոնական Բաքվի թույլտվության դեպքում: Եթե այդ թույլտվությունը բացակայում է, ապա մարդկանց բանտարկում են: Յունուս ամուսինները, Ռ.Միրկադիրովը՝ վառ օրինակ: Խզմալյանից հարցազրույց վերցնողներն ազատության մեջ են: Նրանց հարցազրույցները լիովին համապատասխանում են Բաքվի շահերին:
Հ.Գ.Այստեղ էր ասված՝ ու՛մ գտել և ինչի՛ց է բողոքում:

Գագիկ Համբարյան