Մեր քաղաքական դաշտի չկայացվածությունը թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության խնդիրն է: Մարդիկ, ովքեր քաղաքականության մեջ են, անհատական պայքարի մեջ են մտնում այս կամ այն անձի դեմ ու ամեն ինչ անձնավորում են: Ընդդիմությունը պատասխանատվությունից խուսափում է, դրա վառ ապացույցը վերջերս բոյկոտված ԱԺ նիստն է, իսկ իշխանությունը փոխանակ բոյկոտը կանխի՝ թեկուզ 3 հոգանոց, ինչ-որ ռեպլիկներ է ուղղում նրանց դեմ: Առանց վիրավորանքների ու առանց անձնավորելու, առողջ երկխոսության կարիք կա մեր քաղաքական դաշտում:
Էդգար Խաչատրյան