Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տնօրեն Նոյել լը Գրետն այսօր կանցկացնի մամուլի ասուլիս, որը L'Equipe-ի փոխանցմամբ, նվիրված կլինի Բենզեմային։ Հնարավոր է, որ Բենզեմային հեռացնեն Ֆրանսիայի հավաքականից՝ Մաթյո Վալբուենային շանտաժի ենթարկելու համար։
Ավելի վաղ հարձակվողին հավաքականից հեռացնելու առաջարկ էին արել երկրի վարչապետ Մանուել Վալսը և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նադին Մորանան։
Հիշեցնենք, որ Նոյեմբերի 5-ին Բենզեման Վերսալի դատարանում ցուցմունք էր տվել, որտեղ հերքել էր իր մասնակցությունը թիմակցի շանտաժի գործին։