Գիշերը Վանում բախումներ են եղել քրդերի և թուրք ուժայինների միջև: Բախումների արդյունքում կան բազմաթիվ վիրավորներ: Հատկապես բախումները կատաղի են եղել Վանի Էրջիշ թաղամասում: Այստեղ ձերբակալվել են Ժողովրդադեմոկրատական կուսակցության (HDP) Վանի տարածքային կառույցի ղեկավար Թուրգութ Բայրամին, Տարածաշրջանի դեմոկրատական կուսակցության (DBP) Վանի տարածքային կառույցի ղեկավար Մուրադ Ջերիշը և երիտասարդական մելիմեջլիսի նախագահ Օյզհան Ջեհյանը: Ձերբակալվածներից առավոտյան ազատ է արձակվել Օյզհան Ջեհյանը՝ բնակավայրից չբացակայելու ստորագրությամբ:

Կիլիկիա Հայաստան