Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում երեկ կայացած հանդիպումներով ավարտվեց խմբային մրցաշարը։
Արդեն հայտնի են փլեյ-օֆֆի բոլոր՝ 16 մասնակիցները:
1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին կատալոնական «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը», Մյունխենի «Բավարիան», անգլիական «Մանչեսթեր Սիթին», Մադրիդի «Ատլետիկոն», ռուսական «Զենիթը», Լոնդոնի «Չելսին» ու գերմանական «Վոլֆսբուրգը», Թուրինի «Յուվենտուսը», Լոնդոնի «Արսենալը», ֆրանսիական «ՊՍԺ»-ն, Լիսաբոնի «Բենֆիկան», Հռոմի «Ռոման», հոլանդական «ՊՍՎ»-ն, Կիևի «Դինամոն» և բելգիական «Գենտը»,։
Իսկ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», պորտուգալական «Պորտուն», Լևերկուզենի «Բայերը», Դոնեցկի «Շախտյորը», Ստամբուլի «Գալաթասարայը», հունական «Օլիմպիակոսը», իսպանական «Սևիլիան» ու «Վալենսիան» ելույթները կշարունակեն Եվրոպայի լիգայի 1/6 եզրափակիչից:
Հավելենք, որ փլեյ-օֆֆի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին: