Դեկտեմբերի 10-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների օր` ի պատիվ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման։
2002 թվականից մինչև 2012 թվականը զբաղվել եմ ակտիվ իրավապաշտպան գործունեությամբ, այսինքն՝ իմ երիտասարդության լավագույն 10 տարիները նվիրել եմ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության և ժողովրդավարության զարգացման գործին:
Այսօր, անկախ դիտորդի հայացքով հետևելով Հայաստանի զարգացումներին, ուղղակի ապշած եմ, որովհետև Մարդու իրավունքների մասին սկսել են խոսել ու կուրծք ծեծել այնպիսի մարդիկ ու գործիչներ, ովքեր վերջին 10 տարիների ընթացքում ոչ միայն հեռու են եղել այդ արժեքների համակարգից, ոչ միայն անտարբեր են եղել մարդու իրավունքների խախտումների նկատմամբ, այլ նաև ակտիվորեն ներգրավված են եղել Մարդու իրավունքների խախտումների գործին, նսեմացրել իրավունքի գերակայության գաղափարը և ապականել ժողովրդավարական գործընթացների էությունն ու ոգին:
Հիրավի զարմանալի ժամանակներ են, որը ես անվանում եմ դեգրադացիայի ժամանակներ: Ամեն դեպքում վստահ եմ, որ դա էլ կանցնի, քանի որ ամեն ինչ անցողիկ է:
Այսքանից հետո շնորհավորելու բան չի մնում, բայց Մարդու իրավունքների, Իրավունքի գերակայության և Ժողովրդավարության արժեքներն ամեն դեպքում հաղթելու են:
Շնորհավոր Մարդու իրավունքների օրը !!!

Էդմոն Մարուքյան