Երեկ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական հենակետում զինծառայող է վիրավորվել: Այս տեղեկությունը YN.am-ի (Yerevan News-Երևան Նյուզ) հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Դեպքը տեղի է ունեցել երեկ:

Զինծառայողին տեղափոխել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Նա նաև նշեց, որ զինծառայողի վիճակը բժիշկները գնահատում են ծանր կայուն։

Նշենք, որ hակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը: