«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ երեկ քրեական գործերով մի շարք դատական նիստեր չեն կայացել։ Մեր աղբյուրները հայտնեցին, թե «Նուբարաշեն» ՔԿՀճ-ում ինչ-որ խնդիրներ են առաջացել, ու չեն կարողացել կալանավորներին «ելք տալ»։ Ըստ ամենայնի՝ խնդիրը կապված է եղել հոսանքի հետ։ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը մեզ հայտնեց, որ էլեկտրական վահանակը փչացել էր, էլեկտրական լարերի կարճ միացում էր եղել, և որոշ ժամանակ «Նուբարաշենը» հոսանքազրկվել էր»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: