«Հրապարակ» թերթը գրում է.
«Գալուստ Սահակյանի «տունը կռիվ է ընկել», իսկ պատճառը նույնն է՝ ուղևորությունները։ Մեզ հասած տեղեկություններով՝ Աժ նախագահը չարտերային չվերթ է վարձակալել և այսօր մեկնում է Աշխաբադ։ Սա առաջացրել է թե պատգամավորների, թե Աժ աշխատակազմի զայրույթը։ Մասնավոր զրույցներում նրանք նշում են, թե «որևէ ուղևորության մեկնելու համար մեզ հազար հարց է տալիս, մեզ համար «պրեմիայի» փող չկա, իսկ ինքը չարտեր է վարձում»։
Ընդ որում՝ Աժ-ում այնքան են սրվել հարաբերությունները «տուրիզմի» հողի վրա, ու այնքան են բարկացել Գրիգորիչի չարտերից, որ նույնիսկ չեն հետաքրքրվել և տեղյակ էլ չեն, թե ինչու է Աժ նախագահն Աշխաբադ մեկնում։ Աժ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից հետաքրքրվեցինք, թե Գալուստ Սահակյանն ինչու է մեկնում Աշխաբադ, վերջինս պատասխանեց, որ այդ մասին այսօր հայտարարություն կտարածեն, չարտերային թռիչքի մասով ճշտումը նույնպես կարող են կատարել միայն այսօր»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: