Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ բարձրաստիճան ղեկավարության ու հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքն են մատուցել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ։