Դեկտեմբերի 6-ին սահմանադրական հանրաքվեի ընթացքում երթուղային տաքսու միջից ընտրողներին 10.000 դրամներ բաժանելու տեսանյութի հիման վրա քրեական գործ է հարուցվել: Այս մասին այսօր` դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:
Նշենք, որ նա նաև ասել է. «Ես անկեղծ ասած չեմ լսել նման հայտարարություն, չեմ էլ կարծում, որ նման հայտարարություն կարող է լինել: Նման հետևություններ հնարավոր է անել բացառապես համապատասխան փորձաքննությունների արդյունքում: Որևէ մեկը, այդ թվում ես, չենք կարող խոսել մոնտաժված լինել- չլինելու մասին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե Հովիկ Աբրահամյանի հայտարարությունն այն մասին, որ ընտրախախտումների մասին տեսանյութերի մեծ մասը մոնտաժված են եղել, ուղղորդել է իրենց, թե՝ ոչ: