ՀՀ խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը տարեց մարդ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Հարցին, թե ինչպես է նա վերաբերվում իր նկատմամբ խոսնակի վերաբերմունքին, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում որևէ կերպ բնութագրել Գալուստ Սահակյանին, քանի որ նա տարիքով մարդ է, և ես հարգում եմ նրա տարիքը։ Ամեն դեպքում ես նրան ընդունում եմ որպես տարեց մարդու»:

Նշենք, որ պատգամավորուհու ելույթների ժամանակ Սահակյանը հաճախ է անջատում նրա խոսափողը, ընդհատում նրան կամ մեկնաբանում նրա արտահայտությունները՝ իր արարքը հիմնավորելով նրանով, որ պատգամավորը շեղվում է քննարկման բուն թեմայից, իսկ նման դեպքում Կանոնակարգը թույլ է տալիս ընդհատել ելույթը։