«Այն, որ 9 օր անց է քննչական գործողություն կատարվել, չի նշանակում, որ քննչական որևէ այլ գործողություն այդ ընթացքում չի իրականացվել: Իրականացվել են բազմաթիվ գործողություններ: Հենց այդ ժամանակ բուռն քննարկվում էր Պերմյակովին հանձնել-չհանձնելու հարցը և դա իր լուծումը ստացավ, կարծում եմ, որ բոլորիդ գոհացրեց, ու այս առումով 9 օր անց 9 օր շուտ քրեական գործի ընթացքի, արդյունավետության վրա զրո նշանակություն է ունեցել»,- այսօր ասել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Նա նշեց, որ Գյումրիում Ավետիսյանների սպանության օրվանից հետո այդ գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի նկատմամբ միայն 9 օր անց քննչական գործողություններ կատարելու հանգամանքը չի ազդել քրեական գործի արդյունավետության վրա:
Նշենք, որ նա նաև հայտարարել էր, թե որևէ մեկը չի կարող ուղղորդել գլխավոր դատախազությանը: