Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ թիմը չունի նոր հարձակվողի, առավել ևս, Կարիմ Բենզեմայի կարիքը.
««Արսենալը» չունի Բենզեմայի կարիքը: Կարծում եմ՝ արդար է Ֆրանսիայի ազգային հավաքականից նրան հեռացնելու որոշումը։ Քանի դեռ հետաքննությունն ավարտված չէ, նա ազգային թիմում գործ չունի։
Բայց մեր՝ նրա կարիքը չունենալու պատճառը դա չէ: Օլիվյե Ժիրուի նման ֆուտբոլիստի դժվար է գտնել, իսկ նա արդեն մեր թիմում է»,- Վենգերի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվողին։