«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Հաջորդ տարվա հունվարից Հայաստանում գործող մի քանի խոշոր ընկերություններում օպտիմալացման գործընթաց է սպասվում, որի հետևանքով բազմաթիվ աշխատողներ կարող են ազատվել աշխատանքից։ Թե որքան մարդ կմնա գործազուրկ, հայտնի չէ:
Ընդ որում, խոսքը «բարձրակարգ» ընկերությունների մասին է՝ կապի ոլորտ, բանկեր և այլն։ Սա պայմանավորված է նրանով, որ այդ ընկերությունների եկամուտները կտրուկ նվազել են և շարունակում են նվազել, այդ իսկ պատճառով նրանք ստիպված են կրճատել իրենց ծախսերը։
Մի քանի ընկերություններում մտադիր են շեշտը դնել ոչ թե աշխատողների թիվը նվազեցնելու, այլ աշխատավարձերը կրճատելու տարբերակի վրա։ Նկատենք, որ անցնող տարվա ընթացքում Հայաստանում, նույնիսկ պաշտոնական տվյալներով, գործազրկության ցուցանիշն էականորեն աճել է»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: