«Ռեալ» ֆուտբոլային ակումբի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտնել է, որ խմբի անդամները վերջին պարտությունից հետո հուսախաբ չեն լինում:Այս մասին գրում է՝ Championat.com կայքը:

«Պարտության համար առաջին հերթին անհանգստանում են «Ռեալ»-ի խաղացողները: Իհարկե, թիմի երկրպագուները հուսախաբ են եղել: Բայց մենք երբեք չենք հանձնվի: Չէ ՞որ մենք այսպիսի դրոշ և երկրպագուներ ունենք»,- ասել է Ռամոսը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մաուրինյոն դժգոհ էր այն ֆուտբոիստներից, որոնք չեն խաղացել գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում «Բարսելոնա»-յի հետ, որոնց թվում էր նաև Ռամոսը: