Սիրելի ընկերներս, սրտացավներս, իմ հարազատներ , իսկապես մեր Երկիրը սիրող ու Երկրին բոլոր հնարավոր ձևերով ծառայողներ , իսկական մարտիկներ...

Ձեր ցավը տանեմ , հասկանում եմ Ձեր ցասումը, ցավը , ամեն Հայ Զինվորի կորստից հետո ատելության ու բարկության պոռթկումը , իսկապես հասկանում եմ ու ինքս անկառավարելի վիճակում եմ ... ես հրամանատար ընկերներ ունեմ, որ խրամատից դուրս չեն գալիս ու իրենց զինվորների կողքին կռիվ են տալիս թշնամու դեմ , պատասխանատու գործողությունների էլ իրենք են գնում, առանձ երեխեքի՝ մեր զինվորների, անգամ չարձագանքելով նրանց խնդրանքներին , որ իրենք էլ մասնակցեն պատժիչ գործողություններին , խնդրում եմ , աղերսում եմ մի քարկոծեք , մի հայոյեք..այդպես չի կարելի!!!

Մի հրամանատարը 8 օր տուն , ի՞նչ տուն , շտաբ չգնաց խրամատներից , զինվորների կողքին էր...Մի հրամանատարն էլ դիվիզիայի հրամանատարի հետ , երկուսով ջախջախեցին թուրք շներին դիվերսիա անելու ու մեր զինվորին սպանելու համար , կանխավ արգելելով , որ միուս զինվորները միանան իրենց ... երկուսով , երկու հրամանատար ...

Մի հրամանատարն էլ առհասարակ ղեկավարում էր գործողությունը դիմացից գնալով, մնացյալին ետև թողած... Ու նման բազում օրինակներ կան , ինչե՞ր եք խոսում , ո՞նց կարելի է։
Հիմա մեր բանակին, Հայոց Բանակին միայն ձեր ոգին ու օրհնանք են պետք ... Նույն թուրքն է ու պատերազմն էլ չի ավարտվել ։ՎԵՐՋ

Շուշան Պետրոսյան՝ ֆեյսբուք