Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանն այսօր անցկացրել է կարիերայի 51-րդ մենամարտը:

Ավստալիայում կայացած մենամարտում հայազգի բռնցքամարտիկը երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել ֆիլիպինցի Քրիս Պաուլինոյին՝ նվաճելով WBC Asian Boxing Council Super Bantamweight տիտղոսը:

Հավելենք, որ սա Դարչինյանի 42-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում և 31-րդը՝ նոկաուտով: