«Հրապարակ» օրաթերթն անդրադարձել է ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցների դեպքին: Այս օրերին, ինչպես գրում է թերթը, գյումրեցիները վերհիշում են քաղաքը ցնցած կռիվներն ու «ռազբորկաները» ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի և Վարդան Ղուկասյանի շրջապատի մասնակցությամբ:
«Պատմում են, որ բոլորովին վերջերս Մարտունիկի մարդկանց և «բոշի կռուգ» կոչվող թաղամասի տղաների միջև խոսակցություն է եղել: Թեման այն է եղել, թե ով ում պետք է ենթարկվի»,- գրում է թերթը:
Արտյոմ Կարապետյանի անվան հետ Գյումրիում տարբեր տարիների միջադեպեր են կապված: Նրա անունը, ըստ թերթի, քրեական խրոնիկայում հայտնվել է 2009թ.: Այն ժամանակ Գյումրիում մեծահարուստների տների և խանութների կողոպուտներ եղան, քրեական գործեր հարուցվեցին: Այդ գործերով անցնում էր նաև Արտյոմ Կարապետյանը:
«Առհասարակ, Մարտունիկի շրջապատի հետ կապված, տարբեր տարիների մութ պատմություններ կան, որոնք այդպես էլ չբացահայտված մնացին:
Վերհիշելով այդ բոլոր պատմությունները` գյումրեցիները եզրակացնում են, որ եթե ոստիկանությունն իր տեղում լիներ, քրեական խմբերի բախումներ չէին լինի, թշնամության ու հանցագործության սաղմերը բնի մեջ կխեդվեին»,- եզրափակում է հոդվածագիրը:


