«Հրապարակ» թերթը գրում է.

«Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Դմիտրի Մեդվեդևն այս տարի չի այցելի Հայաստան։ Հիշեցնենք, որ նախօրոք հայտարարված էր, որ Հովիկ Աբրահամյանի հրավերով ԵԱՏՄ վարչապևոների հաջորդ նիստը պետք է տեղի ունենա Երևանում՝ Մեդվեդևի գլխավորությամբ։ Կառավարության մեր աղբյուրները դա բացատրեցին Ռուսաստան-Թուրքիա լարված վիճակով՝ ոչ թե քաղաքական, այլ տնտեսական կոնտեքստով։ Ըստ այդմ՝ պատժամիջոցները ժամանակ չեն թողել Մեդվեդևին՝ ԵԱՏՄ նիստն իր գրաֆիկով անցկացնելու համար, և այն տեղափոխվել է հաջորդ տարի։ Երբ այն տեղի կունենա՝ չգիտեին։ Հիշեցնենք նաև, որ հաջորդ տարի արդեն ԵԱՏՄ «վարչապետ» կդառնա Տիգրան Սարգսյանը»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: