Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր ոչնչացվել է հայերի կրակակետ, ինչի արդյունքում երեք հայ զինծառայող է զոհվել: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, այս անգամ որևէ մեկնաբանության չարժանացնելով ադրբեջանական քարոզիչների վառ երևակայության արգասիքը, ներկայացնում է ադրբեջանցի օգտատերի՝ նշված նյութին առնչվող կարծիքն առանց փոփոխության.
- Ի՞նչքան է այս սուտը հոգնեցրել: Տեսանյութում երևում է պայթեցված թաքստոց: Ես հարց ունեմ. ո՞րտեղից են վերցրել երեք զինվորի մասին թիվը: Մեր պաշտպանության նախարարությունը չի հասկանում, որ անհիմն հայտարարություններով խաթարում է ժողովրդի հավատը… Պետք է խոսել ՓԱՍՏԵՐՈՎ, ոչ թե ենթադրություններով (Bozqurd Sonuna Qədər Türk как вся эта ложь надоела??? Из видео видно-подорвано укрытие.у меня вопрос:откуда взята цифра 3 солдата?Наше МО не понимает,что безосновательными заявлениями подрывает веру народа… нужно говорить Ф А К Т А М И,а не домыслами!):
Իսկ իրականությունն առաջնագծում այսպիսինն է: