Մոնսերատ Կաբալյեն Իսպանիայում 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել՝ խարդախությունների մեղադրանքով: Ինչպես տեղեկանում ենք ТАСС-ից, օպերային հանրահայտ երգչուհուն դատարանը մեղավոր է ճանաչել և կես տարվա ազատազրկման ու մոտ 255.000 եվրո տուգանքի դատապարտել։
Նշենք, որ 82-ամյա Մոնսերատ Կաբալյեին ամռանը մեղադրանք էր առաջադրվել հարկերից խուսափելու համար։
Ուշագրավ էմ որ երգչուհին ընդունել է մեղքը: Առողջական խնդիրների պատճառով նա դատական նիստին ներկա չի եղել, սակայն ցուցմունք է տվել տեսակապի միջոցով:
Լեգենդար Մոնսերատ Կաբալյեն ազատազրկման է դատապարտվել
Առողջական խնդիրների պատճառով նա դատական նիստին ներկա չի եղել, սակայն ցուցմունք է տվել տեսակապի միջոցով: