Հայեր ջան նոր ռմբակոծությունների տեսանյութերի համար մի «դիմեք», էստեղ «ով ավելի լավ վիդեո կդնի» մրցույթը չի, որ, եթե ազերիները դրեցին, մի բան մենք էլ անպայման պետք է մեր կողմից դնենք: Իհարկե կան, իհարկե շարունակվում են պատժիչ գործողությունները, բայց ամեն ինչ ունի իր չափն ու ժամանակը: Ադրբեջանցիները շատ լավ էլ տեսան ու հասկացան, որ իրենց իշխանությունների հեքիաթները ադրբեջանական անպարտ բանակի մասին միֆ է, և հիմա իրենց նման ընկնել մանթոյի մեջ ու ամեն մի վիդեոյի դիմաց մերը դնել ուղղակի ծիծաղելի կլինի: Ոչ տուն-տունիկ ենք խաղում, ոչ էլ կռիվ-կռիվ: Տղերքը իրենց գործը լավ գիտեն, ու անում են, ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանությունն էլ դեռ երկար պիտի շարունակի բացատրություններ տալ ժողովրդին, իսկ մենք էլ համեստորեն կհետևենք մեր տղաների «աշխատանքին», կարձանագրենք ինչ պետք է ինչն էլ պետք չի` կմնա սառույցին գրված, կարևորը որ մեր տղերքը անփորձանք լինեն, զգույշ լինեն, զգոն, ու ապահով:
Շուտով մեկնում եմ դիրքեր` կրկին մեր տղերքի հետ հանդիպելու, փոխանցելու ձեր նվերներն ու մաղթանքները, հետները «պոստի կոֆե» կիսելու ու իրենցից ստացած դրական ու հաղթական էներգիայով լցված, իրենց էլ մեր անսահման սերն ու կարոտը փոխանցած, բարով խերով վերադառնալու` ձեր հետ լավ տպավորություններով կիսվելու համար: «Զակազով» կինոթատրոն չի մի խոսքով հայեր ջան ))) մի՛ նեղացեք, ու իմացեք, որ ինչպես միշտ մենք և՛ հմտությամբ, և՛ ռազմագիտությամբ և մնացած ամեն ինչով գերազանցում ենք հակառակորդին, իսկ տեխնիկական միջոցների քանակի գերազանցումը (միակ բանը, որ երևի իրենք առավելություն ունեն գլխաքանակից բացի) հավատացեք մարտական գործողությունների ժամանակ ոչինչ չի նշանակում, քանի որ ինքնաթիռը չի թռչում ինքնուրույն, ինքնաթիռը մարդն է կառավարում, հրետանին չի կրակում, մարդն է հրետանիով կրակում, տանկը չի արշավում, մարդն է տանկով արշավում, այ էդ մարդն ու մարդկությունը մենք ունենք, իսկ իրանք չունեն ))))
Արշակ Զաքարյան