Դեկտեմբերի 15-ին, ժամը 12.30-ին, զենք-զինամթերք պահելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին է հրավիրվել 1948 թ. ծնված Աղասի Ն.-ն, որը հայտնել է, որ տանն ունի նռնակ, որը մոտ 2 տարի առաջ գտել է Հրազդանի կիրճից, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ժամը 13.20-ին նրա բնակարանի զննությամբ հայտնաբերվել է ինքնաշեն նռնակ՝ պատրույգով:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: