Դատարանը ձերբակալել է ՌԴ թմրանյութերի շրջանառության վերահսկման դաշնային ծառայության վարչություններից մեկի ղեկավար Հրանտ Հակոբյանին, որը մեղադրվում է թմրամիջոցների վաճառքի մեջ: Այս մասին հայտնում է Риа Новости գործակալությունը` հղում կատարելով ՌԴ հետաքննչական ծառայությանը:
Հետաքննության կարծիքով Հրանտ Հակոբյանը, լինելով լինելով երկրորդ օպերատիվ-հետախուզական բաժնի թմրադեղերի դեմ պայքարի վարչության հրամանատար, թմրանյութ է վաճառել 2010-2011 թվականների միջև ընկած ժամանակահատվածում: Կասկածյալին հաճախորդներ գտնելու հարցում օգնել են ձերբակալվածները: Ընդ որում «ցանկանալով ստեղծել իր աշխատանքի արդյունավետության պատկեր» Հակոբյանը ձերբակալել է իր իսկ կողմից վարձված թմրանյութեր տարածողների:
Հակոբյանի դեմ արդեն ներկայացվել է մեղադրանք, բացի դա քննիչի միջամտությամբ դատարանը որպես խափանման միջոց նրա նկատմամբ սահմանվել է կալանք: