Դեկտեմբերի 15-ին կայացել է «Ազգային միասնություն» շարժման համակարգող խմբի հերթական նիստը: Նիստի ընթացքում ընդունվել է շարժման նախաձեռնող Արա Աբրահամյանի առաջարկը՝ հիմնադրել «Եվրասիական տարածաշրջանային տնտեսական (ԵՏՏ) ֆորում» անվանումը կրող միջազգային կազմակերպություն և ներկայացնել այն գրանցման ՀՀ արդարադատության նախարարություն՝ որպես մշտապես գործող կառույց:
Համակարգող խումբը որոշեց ընդունել առաջարկը, ձևավորել անհրաժեշտ փաստաթղթային փաթեթ ու սկսել նախապատրաստական աշխատանքներ 2016թ. հունիսի 22-25-ին Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բիզնես-համաժողովի անցկացման համար: