Այսօր՝ ժամը 12.35-ին, ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը տեղի ունեցած ցրտահարությունից վնասվել են Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի ցանքատարածքները և պտղատու այգիները:

Ինչպես նաև ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը տեղի ունեցած ցրտահարությունից վնասվել են Ամբերդ, Այգեշատ, Ծաղկունք, Ծիածան, Շահումյան, Արագած, Ծաղկալանջ, Հովտամեջ, Աղավնատուն, Հայթաղ, Ֆերիկ, Արշալույս, Ակնալիճ, Արևաշատ, Խորոնկ, Արտիմետ, ք. էջմիածին, Դաշտ, Ոսկեհատ, Պտղունք, Մուսալեռ, Գեղակերտ, Գրիբայեդով, Դողս, Այգեկ, Նորակերտ, Բաղրամյան, Մրգաստան և Առատաշեն գյուղերի բանջարաբոստանային կուլտուրաների զգալի մասը և խաղողի այգիների մի մասը:

Կազմվել է հանձնաժողով վնասի չափերը պարզելու նպատակով:

Դեպքի մասին տեղյակ է պահվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՃԿԿ պատասխանատու աշխատակիցը: