«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքային ծառայության պետ Վարդուհի Գևորգյանին հնարավոր է՝ առաջիկա օրերին մեղադրանք առաջադրվի։ Բանն այն է, որ նշված վարչական շրջանի բնակիչներից մեկը ՀՀ ԱԱԾ-ին կաշառքի մասին հաղորդում է ներկայացրել։ ԱԱԾ-ում բնակչի բողոքը քննել են, և չի բացառվում, որ առաջիկայում վերը նշված պաշտոնյային մեղադրանք առաջադրվի, և անգամ նրան կալանավորելու խնդիր դրվի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։