Վլադիմիր Պուտինին շրջապատող անձի պաշտամունքն ավելի ու ավելի է աճում ոչ միայն Ռուսաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Նրա համարձակ ելույթներն ու ակտիվ կյանքի մասին վկայող լուսանկարները ոգեշնչում են շատերին։

 Իսկ այժմ համացանցում է հայտնվել Ռուսաստանի 63-ամյա նախագահի լուսանկարը երկու այլ տղամարդկանց լուսանկարների կողքին, որոնցից մեկն արված է 1920թ.-ին, մյուսը՝ 1941թ.-ին։

Ինչպես երևում է, որոշ մարդիկ կարծում են, թե Պուտինն իսկապես անմահ, ամենակարող առասպելական արարած է, ով մեր մոլորակի վրա է ապրում արդեն հարյուրավոր, եթե ոչ հազարավոր տարիներ։ Դրա մասին են վկայում համացանցում տարածված այս լուսանկարի տակ օգտատերերի կողմից թողնված մեկնաբանությունները։

Իսկ Դուք ի՞նչ եք կարծում։