Риа Новости գործակալությունը ներկայացրել է նշանավոր մարդկանց ամենաթանկ բաժանումները: Այդ ցուցակում ընդգրկվել են Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին, Ռոման Աբրամովիչը, Բորիս Բերեզովսկին և այլն:
1. Սիլվիո Բերլուսկոնի և Վերոնիկե Լարիոնե
Միլանի վճռաբեկ դատարանը չորեքշաբթի երեկոյան մերժել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի հայցը, որով Բերլուսկոնին թույլտվություն էր խնդրում դադարացնել ալիմենտների վճարումները նախկին կնոջը` Վերոնիկե Լարիոյին: Վերաքննիչ դատարանը որոշում է ընդունել անփոփոխ թողել առաջին ատյան դատարանի որոշումը, որով Բերլուսկոնին ամուսնալուծությունից հետո իր երկրորդ կնոջը պետք է վճարի ամսեկան 3 մլն եվրո:
Բերլուսկոնին ծանոթացել է Լարիոյի հետ 1980 թվականին և տաս տարի անց նրա հետ պաշտոնապես ամուսնացել: Իր ամուսնու հետ ամուսնալուծման մասին Վերոնիկան հրապարակայնորեն հայտնեց 2009 թվականի մայիսիսն: 76 ամյա Բերլուսկոնին կնոջ հետ ամուսնալուծվելուց և մի շարք սկանդալային դեպքերից հետո, այժմ ջերմ հարաբերությունների մեջ է 27-ամյա նեապոլիտանուհի Ֆրանչեսկա Պասկալեի հետ:
2. Մադոննա և Գայ Ռիչի
Մադոննա և Գայ Ռիչի զույգում փոխահատուցումը վճարել է կինը, որը յոթ տարվա ընթացքում կազմել է 76-92 մլն դոլար: Այս գումարի մեջ նաև մտել է Անգլիայի Էշկոմ կալվածքի վարձավճարը: Ամուսնական զույգը պայմանավորվել են համատեղ կիսել ընդհանուր որդու Ռոկոյի և 2006 թվականին որդեգրած Դևիդի խնամքը: Մադոնայի աղջիկ Լուրդեսը մնացել է վերջինիս մոտ:
3. Սթիվեն Սփիլբերգ և Էմի Իրվինգ
Ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգի առաջին ամուսնությունը հաջողակ չի եղել: Նա և կինոդերասանուհի Էմի Իրվինգը համատեղ ապրել են միայն չորս տարի 1985-1989 թվականները: 1989 թվականին Սփիլբերգի հարստությունը կազմում էր 200 մլն դոլար: Այս գումարի կեսն ամուսնալուծության ժամանակ ստացել է Իրվինգը:
4. Լորդ Ջասթին Փորթման և Նատալիա Վոդիանովա
Լորդ Փորթմանի հետ ինը տարի ամուսնությունից հետո սուպերմոդել Նատալիա Վոդիանովան ամուսնալուծվեց: Ինչպես նշում են անգլիական լրատվական միջոցները, հաստատվել է ամուսնական դավաճանության փաստ: Երեխաները մնացել են հոր մոտ: Ընտանիքին մոտ գտնվող աղբյուրների համաձայն Նատալիան պայամանավորվել է լորդի հետ վճարել 10 մն դոլար ալիմենտներ:
5. Դմիտրի Ռոբոլովլև և Ելենա
«Уралкалия» կազմակերպության նախկին սեփականատեր Դմիտրի Ռոբոլովլևը և Ելենան ամուսնացել են 1987 թվականին, իսկ 2008 թվականին Ելենան ամուսնալուծվեց Շվեցարիայում, որտեղ ապրում էր ամուսնական զույգը: Դրանից հետո գործը տեղափոխվեց Գերագույն դատարան: Միլիարդատերի կինը դատական գործընթացների ժամանակ պահանջում էր Ֆլորիդայում գտնվող առանձնատունը և Նյու Յորքում գտնվող բնակարանը: Ընդհանուր առմամբ միլիարդատերի կինը պահանջում էր վերջինիս ունեցվածքի կեսը, որը գնահատվում է 9 մլրդ դոլար:
6. Առնոլդ Շվարցենեգեր և Մարիա Շրայվեր
2011 թվականի գարնանը Կալիֆորնիայի նախկին նահնագապետ և կինոդերասան Առնոլդ Շվարցենեգերը իր կին Մարիա Շրայվերի հետ 25 տարի ամուսնական կյանքից հետո ընդունեց, որ ինքը նախկին դայակի երեխայի հայրն է: Վիրավորված կինը հայտնեց, որ բաժանվում և պահանջում է միլիարդատերի ունեցվածքի կեսը, սակայն քիչ անց հայտարարեց, որ հնարավոր է հետ կանգնի իր որոշումից:
7. Ռուպերտ Մերդոկ և Աննա Մերդոկ
Ավսրալիացի մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի ամուսնալուծությունը իր կին Աննայից համարվում է ամենաթանկարժեքը ժամանակակից աշխարհում: 1967 թվականաին Ռուպերտ Մերդոկը բաժանվեց իր առաջին կնոջից և ամուսնացավ Աննայի հետ: Այս ամուսնությունից նրանք ունեն երեք երեխա. աղջիկ Էլիզաբեթը և որդիներ Լախլան և Ջեյմսը: Այն բանից հետո, որ Աննան իմացավ իր ամուսնու սիրային հարաբերությունների մասին աշխատակցուհի Վենդի Դենգի հետ, սկսվեց ամուսնալուծության դատական գործընթացը, որը ավարտվեց 1999 թվականին: Դատարանի որոշումով Աննային տրվեց 1,7 մլրդ դոլար:
8. Ռոման Աբրամովիչ և Իրինան
2006 թվականի աշնանը լրատվական միջոցներում տարածվեցին լուրեր Ռոման Աբրամովիչի և Իրիանայի տարաձայնությունների մասին, որի պատճառը Աբրամովիչի հետ ռուս դիզայներ Դարիա Ժուկովայի հետ սիրային հարաբերություններն էին: 2007 թվականի մարտին ամուսնական զույգը ամուսնալուծվեց: Ամուսնական զույգի համաձայնության եկան, որ Աբրամովիչը իր կնոջը պետք է վճարի 300 մլն դոլար:
9. Վանեսա Պարադի և Ջոնի Դեպ
Վանեսա Պարդին Ջոնի Դեպից բաժանվելուց հետո ստացել է 157 մլն դոլար:
10. Բորիս Բերեզովսկի և Գալինա Բեշերովա
Բորիս Բերեզովսկին իր նախկին կնոջը վճարել է 165-200 մլն ֆունտ ստերլինգ: