«Իրատես de facto» թերթը գրում է.
«Ասում են, թե ԲՀԿ-ում և ՀՅԴ-ում անչափ ոգևորված են Լևոն Զուրաբյանի՝ ՍԴ դիմելու նախաձեռնությունից, ինչին, ի դեպ, պակասում էր մի քանի ստորագրություն, և ինչին, սակայն չեն միանա ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն:
Այդուհանդրձ, ՀԱԿ ստորագրահավաքը խիստ դիդակտիկ նշանակություն ունի, որպեսզի իշխանությունների հետ կոալիցիոն «բազարի» մեջ մտած այս երկու ուժերը ինքնագնահատանքի սուր վերելք ապրեն նույն իշխանությունների աչքում, թե՝ այ, տեսնու՞մ եք, մենք ոչ միայն հերոսաբար պայքարեցինք հանուն «այո»-ի, այլև, ավելի մեծ հերոսությամբ, չստորագրեցինք «Զուրաբյանի բարաթը», այնպես որ, նկատեք, գնահատեք, տվեք մեզ այն, ինչին արժանի ենք»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։