«Թուրքիան այլևս չի կարողանա խախտել Սիրիայի օդային տարածքը, քանի որ Ռուսաստանի С-400 զենիթահրթիռային համակարգեր է տեղակայել»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Վլադիմիր Պուտինը։

«Նրանք մտածում են, որ մենք կփախչենք այնտեղից։ Ռուսաստանն այդ երկիրը չէ։ Մենք ընդլայնել ենք մեր ներկայությունը Սիրիայում` ավելացնելով մարտական ավիացիայի քանակը։ Այնտեղ չկային ռուսական ՀՕՊ համակարգեր, այժմ այնտեղ կա С —400։ Նախկինում Թուրքիայի օդանավերն անդադար խախտում էին Սիրիայի տարածքը, դե թող հիմա էլ փորձեն», — ասել է նախագահը։