«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն Իրաքի հյուսիսում վերջին ամիսների ընթացքում ամենախոշոր հարձակումն են իրականացրել:
Պարբերականի տվյալներով՝ զինյալները քրդերի դիրքերի վրա հարձակվել են Բաշիքա ճամբարի շրջանում, որտեղ գտնվում են տեղի աշխարհազորայինները:
Յուրաքանչյուր հարձակման մասնակցել է ԻՊ-ի մինչև 120 զինյալ:
ԻՊ-ի զինյալների հարձակումները հնարավոր է եղել հետ մղել միջազգային կոալիցիայի ավիահարվածների աջակցությամբ:
Սպանվել է 300 զինյալ:
ԻՊ-ն Իրաքում վերջին ամիսների խոշորագույն հարձակումն է իրականացրել
