Չինաստանում 101-ամյա կինը բոլորին զարմացրել է` հանկարծակի «հարություն առնելով» իր թաղման ժամանակ: Գրում է Life News-ը:

Պենգ Սիուխուան արթնացել և սկսել է խոսել այն ժամանակ, երբ նրա անշունչ հոգին պետք է դնեին դագաղի մեջ: Հունվարի 19-ից նրան մահացած էին համարել: Կինը տանը մենակ էր ապրում: Դրանից 10 օր առաջ նա ընկել էր և գլուխը ուժեղ հարվածել: Այդ դեպքից հետո նրա երկու աղջիկները, որոնք 70 տարեկան են, տեղեփոխվեցին մոր մոտ նրան խնամելու համար: Մի օր նրանք չեն կարողացել չափել զարկերակը և որոշել են, որ նա մահացել է:

Թաղման ժամանակ կինը արթնացել է և բոլորին բարևել:

- Ես շատ հաջողակ մարդ եմ: Ես տեսել եմ, թե ինչքան մարդ է եկել ինձ հաջողություն ասելու համար,- ժպտալով ասել է Պենգը: