Էս երկու օրը հրապարակվել էր Էմմի որդու լուսանկարը, որի հրապարակումից անմիջապես հետո, սկսեցին թուք ու մուր թափել էտ նկարը հրապարակողի վրա, մասնավորապես, Էմմի մայրը, ասեց, թե բա ամոթ չի, թե բա դու ինչ ընկեր, թե բա Էմմի գաղտնիքը բացահայտել ես:
Հիմա ստատուսս վերաբերվում է, ոչ միայն Էմմին, այլև բոլոր էն աստղերին, ովքեր փորձում են իրանց երեխայի նկարները թաքցնեն հասարակությունից:
Նախ ասեմ, որ դուք Քիմ Քարդաշյան, կամ Ալլա Պուգաչովա չեք, որ ձեր զավակների ֆոտոները հրապարակման էքսկլյուզիվ իրավունքի համար ձեզ մեշոկներով փող տան ու վաղ, թե ուշ դուք պետք է հրապարակեք, քանի որ դա էլ է հանդիսանում ձեր փիառ քայլերից մեկը (դե ևս մեկ անգամ ձեզ կհիշեն):
Իսկ հետո կասեմ. Մարկ Ցուկերբերգը, ով աշխարհի ամենահարուստ երիտասարդներից մեկն է, ով աշխարհի շատ նախագահների հետ հանդիպել է, ով հիմնադրել է էն սոցցանցը, որի շնորհիվ դուք փիառվում եք, ով շատ ու շատերից հայտնի մարդ է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի մակարդակով, իր աղջկա ծնվելուց հետո ընդամենը ժամեր անց հրապարակել է լուսանկարը, որը ավելի շատ մարդ է հավանել, քան ձեր բոլորի բորոլ գրառումների հավանությունները իրար գումարած:
Ասածս ինչա՝ եթե Մարկը առանց մի րոպե քաշվելու հրապարակում է էտ լուսանկարը, ձեր չհրապարակելը ուղղակի անիմաստ է ու առանց հիմնավորման:
Սթափվեք տնաշշեներ, նենց եք ձեր երեխեքի նկարները թաքցնում, ոնց որ թե սաղ պատրաստ սպասում ենք, որ նավսենք, կամ էլ գիշերը քուն չունենք ու սպասում ենք էտ նկարներին:
Հ.Գ. Ներեղություն Մարկին, որ իրան համեմատեցի մեր »Աստղերի» հետ:
Անկախ Հայաստան՝ ֆեյսբուք