Միջազգային հանրությունն էլ դեռ աչքերը փակում է Ալիևի ահաբեկչական գործողությունների վրա: Շատ խաղացողների, իհարկե, ձեռնտու է մեր տարածաշրջանի ոչ կայուն իրավիճակը, բայց նրանք հաշվի չեն առնում, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների էլ ավելի սրումը հղի է պայթյունավտանգ իրավիճակով հենց իրենց համար:
Ադրբեջանում շատ ժողովուրդներ են ապրում, որոնք չեն ցանկանում հայերի դեմ պատերազմել, և կարող է մեծ ներհոսք սկսել հենց Ադրբեջանից դեպի Եվրոպա, իսկ Եվրոպան դեռ սիրիացի փախստականներին չի կարողանում տեղավորել:
Եվրոպան պետք է արագ սաստի Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները: Ինչո՞վ է ԻԼԻՊ-ից տարբերվում Ադրբեջանը: Ադրբեջանը, ինչպես նաև ԻԼԻՊ-ը, կրակում է խաղաղ բնակիչների վրա, իսկ միջազգային հանրության հանդուրժողական վերաբերմունքը մեր ոխերիմ «բարեկամների» հանդեպ վերջիններիս թույլ է տալիս անպատժելիության զգացում ունենալ, և այդ ամենը նրանց թույլ է տալիս այսօր տանկերով կրակել:
Հետո թող հայերին չմեղադրեն, թե ինչու հայերը ոչնչացրեցին ազերական գյուղերը և ազատագրեցին նաև մնացած տարածքները:
Էդգար Խաչատրյան