Դեկտեմբերի 19-ին, ժամը 21.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 40 շենքի 23-րդ բնակարանի դուռը փակ է, ներսում գտնվող քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել Ս. Փ.-ի (ծնվ. 1933թ.) դին: