ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն, Հանս-Յոահիմ Էկերտի գլխավորությամբ, հաղորդագրություն է տարածել՝ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի նախագահներ Զեպ Բլատերի և Միշել Պլատինիի որակազրկումների վերաբերյալ:
Eurosport-ի փոխանցմամբ՝ պաշտոնյաները որակազրկվում են 8 տարով:
Այսպիսով, Բլատերը և Պլատինին 8 տարի չեն կարող ֆուտբոլին առնչվել ադմինիստրացիոն, մարզական կամ այլ առումներով:
Հիշեցնենք, որ 2 պաշտոնյաների անունները հոլովվում են կոռուպցիոն սկանդալում: